Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Իրական խնդիրը Արցախը չէր, այլ՝ Սյունիքը. Ստեփան Դանիելյան

Իրական խնդիրը Արցախը չէր, այլ՝ Սյունիքը. Ստեփան Դանիելյան
05.10.2022 | 07:32

Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ում էր ուղղված «Հայկական Ժամանակի»՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութը, բացի Լևոն Տեր-Պետրոսյսնից։ Բնականաբար, ամենասուրը հենց նա էլ արձագանքեց։
Ինչու։


Ադրբեջանին զիջումներ անելու գնով խաղաղության հասնելու գաղափարը հենց նրա աշխարհայացքն էր։ Կյանքը ցույց տվեց, որ նման եղանակով խաղաղության հասնել հնարավոր չէ, դա կեղծ կատեգորիա էր, որովհետև իրական խնդիրը Արցախը չէր, այլ՝ Սյունիքը։
Ադրբեջանցիները գրում են, թե ինչ հեռատես ու իմաստուն էր Աթաթուրքը, որ Լենինից պահանջել էր Նախիջևանն ու Սյունիքը Ադրբեջանի կազմ մտցնելը, թեկուզ ողջ Ադրբեջանը Սովետական Միությանը զիջելու գնով, հետո, 30-ականներին էլ, Իրանի հետ Թուրքիան տարածքներ փոխանակեց Նախիջևան-Թուրքիա սահման ունենալու համար, որ հետագայում, 100 տարի անց, Մեծ Թուրան ստեղծելու համար քայլեր անեն։
Աթաթուրքը Նախիջևանի հարցը կարողացել էր լուծել, Սյունիքի հարցն էլ հիմա իրենք պետք է լուծեն։


Բնականաբար, Տեր-Պետրոսյանի խաղաղասիրությունը չէ, որ պետք է իրենց այդ 100-ամյա երազանքից հետ պահեր։
Փաստորեն, «Հայկական Ժամանակի» նյութը ցույց է տալիս «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի թեզերի սին լինելը, ու դրա հասցեատերը հենց Տեր-Պետրոսյանն էր։
Էջմիածնի սամիթից հետո Տեր-Պետրոսյանի առաջարկը, որ թող Նիկոլն իրենց տեղյակ պահի, թե խաղաղության պայմանագրի ինչ տարբերակներ կան, իրենք էլ օգնեն, որ հնարավորինս քիչ վատ տարբերակը ընտրվի, այլ ոչ թե՝ ինչպես միշտ, պատասխանը եղավ Ադրբեջանի պահանջների մասին հրապարակումը, որոնք ջախջախում են Տեր-Պետրոսյանի՝ զիջումներով խաղաղության հասնելու 23 տարվա թեզերը։


Բնականաբար, նյարդային պատասխանն էլ եկավ հենց այդտեղից, ու Էջմիածնի սամիթի հետագա աշխատանքները Տեր-Պետրոսյանը հայտարարեց ավարտված, որ է՛լ ավելի անհարմար վիճակում չհայտնվի։

Դիտվել է՝ 12154

Մեկնաբանություններ